«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

1144 տնտեսագետ դիմել է Թրամփին

1144 տնտեսագետ դիմել է Թրամփին
04.05.2018 | 18:20

1144 տնտեսագետներ իրենց ստորագրություններն են դրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված բաց նամակի տակ՝ Վաշինգտոնի առևտրական քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու կոչով: «Մենք համոզված ենք, որ հովանավորական քաղաքականության խստացումը սխալ կլինի: Դա կհանգեցնի, ամբողջությամբ վերցված, գների աճի, ինչին կբախվեն մեր գնորդները», - ասված է նամակում, որի տեքստը հրապարակված է ԱՄՆ-ի Հարկատուների ազգային միության կայքում:

Տնտեսագետներն ընդգծում են, որ հովանավորական քաղաքականությունը և ներմուծման սակագների բարձրացումը խիստ կհարվածի ԱՄՆ-ում ապրուստի արժեքի, գործարարության և արտահանողների վրա, որոնց նկատմամբ կկիրառվեն պատասխան միջոցներ: Նաև, փորձագետների կարծիքով՝ սակագների բարձրացումը բացասաբար կազդի Վաշինգտոնի միջազգային հարաբերությունների վրա:

Դիտվել է՝ 2423

Մեկնաբանություններ